Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԼՈՒԾԵԼ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ․ ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԲԵՐԱԿ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերիների հարցով դիմեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, դա դիվանագիտական տեսանկյունից կարևոր քայլ կլիներ խնդրին պետական մակարդակով լրջություն հաղորդելու համար։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով աղմկահարույց տեղեկություններին, թե Փաշինյանը հրաժարվել է հայ գերիների հարցով դիմել ԱՄՆ նախագահին։